ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար հղի է ՀՆԱ-ի 14% կորստով. Պուտին

Փորձագետների նախնական գնահատականներով՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալը կհանգեցնի Հայաստանի ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստին։ Այսօր՝ մայիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ  այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բայց, այնուամենայնիվ, այս ամենը պետք է կշռադատել, նայել։ Եթե վերցնենք վերջին երեք տարիները՝ 2023, 2024, 2025 թվականները, ինչպիսի՞ տեսք ուներ Ռուսաստանի ՀՆԱ-ն։ 4,1% աճ, 4,9% և անցյալ տարի՝ 1%:

Երեք տարվա ընթացքում՝ 10,3% աճ։

ԵՄ-ն՝ համապատասխանաբար 0,4%, 1,1%, 1,5%»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

Միևնույն ժամանակ նա հայտնել է նաև ԵԱՏՄ շրջանակում ՀՆԱ-ի աճի տվյալները. 2023 թվականին՝ 4,3%, 2024 թվականին աճը կազմել է 5%, իսկ 2025 թվականին՝ 1,7%։ Երեք տարվա ընթացքում՝ 11,4%:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *