Պուտինը խնդրել է «հնարավորինս շուտ» հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մայիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Երևանին խնդրել է «հնարավորինս շուտ» հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով։

«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, ընկերներին… վարչապետ Փաշինյանն ինքն է այդ մասին ասել, որ նախատեսում է, ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն մասին, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ Եվրամիությունում։

Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *