Արաբական Միացյալ Էմիրությունները տասնյակ ավիահարվածներ են հասցրել Իրանին՝ սկսած պատերազմի առաջին օրերից և շարունակելով ապրիլյան զինադադարի մասին համաձայնագրի հայտարարման հաջորդ օրը, գրում է The Wall Street Journa-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես ընդգծում է պարբերականը, դա վկայում է ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած օդային արշավում ավելի խոր ներգրավվածության մասին, քան ավելի վաղ հայտնի էր։
«Հարվածների մասշտաբները ևս մեկ վկայություն են այն բանի, որ երկիրն ավելի ու ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում պաշտպանելու այն, ինչն ինքը համարում է իր ռազմավարական շահերը։ Դա նրան տարբերում է Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ հարևաններից, որոնք շատ ավելի զգուշավոր մոտեցում են ցուցաբերում Իրանից բխող սպառնալիքի նկատմամբ»,- նշվում է հրապարակման մեջ։