«ՀՀ-ի և Արցախի ռազմական ընդհանուր պոտենցիալը եղել է մի բան էլ ավելի, քան Ադրբեջանինը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«ՀՀ-ի և Արցախի ռազմական ընդհանուր պոտենցիալը եղել է մի բան էլ ավելի, քան Ադրբեջանինը»․ Ռոբերտ Քոչարյան

«Իմ պաշտոնավարման ժամանակ Հայաստանի և Արցախի ռազմական ընդհանուր պոտենցիալը եղել է ոչ պակաս, մի բան էլ ավելի, քան Ադրբեջանի պոտենցիալը»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ միջազգային ճգնաժամային կառույցները զգուշացնում էին, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական բալանսը խախտվել է և պատերազմն անխուսափելի է, Քոչարյանը նշեց․ «Հեղինակավոր մասնագետներն ասում էին, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, և այդ մասին 2020 թվականին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *