Հայաստանի մի քանի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 16-22-ը։

Oդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձորում՝

  • Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 16-ին,
  • Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գրազանցել,
  • Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայիսի 16-17-ը և19-ին, իսկ Հրազդանում՝ մայիսի 16-ին։ Ալավերդիում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *