Օմանը նախազգուշացրել է նավերին Հորմուզի նեղուցում ծովային ականի նմանվող կասկածելի օբյեկտի մասին

Օմանի ծովային անվտանգության կենտրոնը շաբաթ օրը կոչ է արել նավաստիներին, ձկնորսներին և առևտրային նավերին առավել զգուշություն ցուցաբերել այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցի շրջանում հայտնաբերվել է կասկածելի լողացող օբյեկտ, որը կարող է ծովային ական լինել, հաղորդել է Reuters-ը։

Կենտրոնի տվյալներով՝ օբյեկտը նկատվել է առափնյա նավարկության գոտուց (Inshore Traffic Zone) դեպի արևմուտք՝ Օմանի տարածքային ջրերում։

Իշխանությունները խորհուրդ են տվել պահպանել անվտանգ հեռավորություն ցանկացած կասկածելի առարկայից և դրանց մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան ծառայություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *