Պենտագոնի ղեկավարը խոսել է Պակիստանի հետ «իսկական բարեկամության» մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև ձևավորվում է «իսկական բարեկամություն»՝ բարձր գնահատելով Պակիստանի ղեկավարության աջակցությունը Իրանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում, հայտնել է Al Jazeera-ն։

Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության գագաթաժողովում ունեցած ելույթից հետո, հարցուպատասխանի ընթացքում, Հեգսեթը գովաբանել է Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրին և վարչապետ Շեհբազ Շարիֆին՝ իրանական հակամարտությանշուրջ խաղաղ բանակցություններում նրանց դերակատարման համար։

Հեգսեթն ասել է, որ ԱՄՆ-ի և Պակիստանի միջև զարգանում է «անսպասելի առաջընթաց և իսկական բարեկամություն»՝ հավելելով, որ հարաբերությունների ամրապնդումն արտացոլվել է նախագահ Թրամփի՝ անցյալ տարի ռազմական առճակատման ընթացքում Հնդկաստանի և Պակիստանի միջև խաղաղության հաստատմանը նպաստելու կարողության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *