«Մարդիկ քայքայում են պետականությունը՝ սեփական աթոռն ամեն գնով պահելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Մարդիկ քայքայում են պետականությունը՝ սեփական աթոռն ամեն գնով պահելու համար»․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանի պատմության մեջ այս քարոզարշավն իշխանությունը վերածեց ամենակեղտոտ քաղաքական գործընթացի»,- Աշտարակում քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտից գլուխ և ուզում է այդ ատելությամբ թունավորի բոլորին։ Ոնց որ ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է։ Ոգևորվում է նրանից, որ մարդիկ իրար գզում են, ընտանիքներ են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում, սա է իր աշխուժությունն ու հիստերիկ վիճակը պահողը գործոնը։ Սա նորմալ չէ, սա հոգեկան խանգարման հատկանիշ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը քայքայում է պետականությունը՝ սեփական աթոռն ամեն գնով պահելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *