Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը

Մասնակցի՛ր, քվեարկի՛ր, մաքո՛ւր եղիր խղճիդ առջև: Գոնե այդ կերպ թույլ մի տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ:
Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվածում:
Վստահաբար եմ ասում ձեզ: Ցանկացած մակարդակում, ցանկացած թշնամի, ավելի մեծ հարգանք ունի իր դեմ պայքարողների՝ քան անտարբեր չեզոքություն պահողների նկատմամբ:
Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը: Ապավինիր ուժի ու արժանապատվության հաղթանակներին, ոչ թե թուլացնող ու նվաստացնող պարտություններին:

Արտակ Զաքարյանի էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *