ԱՄՆ զինված ուժերը ծանր հարվածներ է հասցնում իրանական Խարգ կղզուն։ Այս մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Խարգ կղզին փշուր-փշուր է արվում», – հայտարարել է Թրամփն՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Նա իր գրառմանը կցել է հարվածների տեսանյութ՝ ստեղծված արհեստական բանականության կողմից։
Նախքան վեց ամիս առաջ պատերազմի սկսվելը Խարգ կղզով էր անցնում իրանական նավթի արտահանման 90%-ը։ Կղզուն հարվածներն, ըստ Reuters-ի, կարող են մեծապես խաթարել էներգակիրների առևտուրը և հսկայական ճնշում գործադրել Իրանի տնտեսության վրա։
Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ն Խարգից 660 կմ հեռավորության վրա գտնվող Լարակ կղզում հարվածել էր հրթիռների արձակման կայանքների։ Իրանական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին։ Թեհրանն էլ ի պատասխան թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազաները։ Կողմերի միջև այս հարվածներն առաջինն են վերջին մեկ ամսվա ընթացքում։