
Բրազիլաիյի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին կղեկավարի ֆրանսիական «Լիգա1»-ում հանդես եկող «Լիլ» ֆուտբոլային ակումբը։ Ֆրանսիացներն արդեն պայմանավորվել են նրա հետ՝ կնքվելիք աշխատանքային պայմանագրի շուրջ։ «Լիլում» իտալացի մասնագետը կփոխարինի Բրյունո Ժենեզիոյին, ով չի ցանկացել երկարաձգել ունեցած պայմանագիրը ակումբի հետ։ Դավիդե Անչելոտին որպես մարզիչ աշխատել է «Բավարիայում», «ՊՍԺ»-ում եւ «Նապոլիում», ինչպես նաեւ՝ Բրազիլիայի հավաքականում, «Ռեալում» եւ «Էվերտոնում»։ Սա նրա երկրորդ փորձառությունն է, որտեղ հանդես է գալու ինքնուրույնաբար։