ՌԴ-ն այժմ սպառնալիքներ է հնչեցնում նաև հարևան այլ երկրների հասցեին՝ շատ ավելի բացահայտ, քան նախկինում։ ՌԴ յուրաքանչյուր հարևան լսեց Հայաստանի մասին հնչած խոսքերը, մինչդեռ միայն հայ ժողովուրդն ունի իր երկրի ապագան ընտրելու իրավունք և դա էլ կանի։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Հայաստանը, Մոլդովան, Բալթյան երկրները, Ադրբեջանը պետք է աջակցություն ստանան։ Պետք է ուղիներ գտնել նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար»,- նշել է նա։