Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն, այն դեպքում, եթե Իրանի հետ գործարք չկնքվի, պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես կցանկանայի ասել, որ շտապում եմ, որովհետև գործարքի կնքման դեպքում բենզինի գները կնվազեն, բայց եթե շտապենք, չի հաջողվի լավ գործարք կնքել»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ մենք հիանալի գործարք կկնքենք կամ դրան վերջ կտանք ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

«Դանդաղ, բայց վստահորեն մենք, կարծում եմ, ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Իսկ եթե մենք դա չստանանք, ապա դրան վերջ կտանք այլ մեթոդով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ «կգերադասեր գործարքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *