Ես նիկոլիզմը, ինչպես բոլշևիզմի դրսևորում կապում եմ դեհումանիզացիայի հետ

Ես նիկոլիզմը ,ինչպես բոլշևիզմի դրսևորում կապում եմ դեհումանիզացիայի ,իսկ ավելի ճիշտ մարդկային կերպարի լիակատար կորստի հետ։

Միայն նիկոլիզմը կարող է.

1Հրահրել ներազգային ատելություն,հարձակվել էթնիկ զտման զոհ դարձած մարդկանց վրա,ունեզուրկ և տանջված արցախցիների դեմ ծավալելով տեղեկատվական արշավ։

2 Չգնահատել մարդկային կյանքը.,առավել ևս կոչ անել վերացնել մարդուն ինչ֊որ @ գործոնով պայմանավորված (դատավոր լինի ,թե զինվոր)

3Հարձակում գործել մարդու երազանքի ,հայրենիքի ,եկեղեցու,խորհրդանիշների վրա `ձգտելով դրանց ոչնչացման(հիշենք բոլշևիկների կողմից եկեղեցականների և մտավորականության զանգվածային բանտարկությունները,եկեղեցու ապամոնտաժումը )

4Քաղաքացիական ատելություն բորբոքել “հաջողակների” նկատմամբ(հիշենք արիստոկրատիայի և վաճառականների բնաջնջումը)

5 Ազգայինը հակադրել “ինտերնացիոնալին” (հիշեք բոլշևիկյան ֆռիկները ,այսպես կոչված ազգայնականության դեմ պայքարը ,որի հետևանքով հաստատվեց ռուսական մեծամասնության դիկտատուրա)

6 Եվ ի վերջո ,զրկել մարդուն իդեալից ,տեղը դնելով ստամոքսը։։Բոլշևիկները կոմունիզմով էին խաբում,նիկոլիզմը Եվրոպայով։

Մնացյալը լռություն….

Անուշ Սեդրակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *