Նավը հրդեհվել և խորտակվել է Սև ծովում, Ռումինիայի ափերի մոտ

PROGRESS IV առևտրանավը հրդեհվել է Սև ծովում, Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտում, հայտնել է Informat պորտալը։

Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ժամը մոտ 19:00-ին, Սֆինտու-Գեորգե քաղաքից մոտ 32 կիլոմետր հեռավորության վրա։

«Նավը վնասվել է և, ըստ ամենայնի, խորտակվել է։ Այս պահին մենք չգիտենք՝ ով և ինչու, հետաքննություն կանցկացվի, պետք չէ ենթադրություններ անել», – հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

Նա հաստատել է, որ անձնակազմի բոլոր անդամները փրկվել են, և ընդգծել, որ միջադեպը տեղի է ունեցել Ռումինիայի տարածքային ջրերում։

Պորտալի տվյալներով՝ անձնակազմի բոլոր 12 անդամները փրկվել են, մեկ նավաստի տուժել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *