Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին


Սպորտ


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակով է պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչու են «քաղաքայինները» հատկապես ակտիվացել և ավելացրել ընթացիկ մրցաշրջանի վերջնամասում: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Սիթին» վերջին անգամ պարտվել է հունվարի կեսերին՝ 0:2 հաշվով զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Դրանից հետո թիմն անպարտելի շարք է գրանցել։

«Արևը. Ոչ, ոչ, ես կատակում եմ։ Մանչեսթերում երբեք արև չի լինում: Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին։ Բայց, անկեղծ ասած, ամբողջ բանն արևի մեջ է։ Տրամադրությունն ավելի է լավանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ X սոցիալական ցանցում:

Այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 6 միավորով զիջելով առաջատար «Արսենալին»։ Ընդ որում, Գվարդիոլայի գլխավորած թիմը մեկ պահեստային խաղ ունի։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *