Մտավոր կարողությունների թեստ է հանձնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջողությամբ հանձնել է մտավոր կարողությունների գնահատման թեստ։

ԱՄՆ նախագահը մանրամասնել է, որ Վոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում բուժզննում է անցել, որի արդյունքները իր համար շատ գոհացնող են։

Նա շեշտել է, որ ի տարբերություն մյուս նախագահների, ինքն անցել է նաեւ մտավոր կարողությունների գնահատման թեստ եւ 30 հնարավոր միավորներից հավաքել է 30 միավոր։ Թրամփը շեշտել է, որ կարծում է, որ ինքն ունի «փայլուն ինտելեկտ»։

Ընդ որում, սա չորրորդ անգամն է, որ հանձնում է մտավոր կարողությունների թեստ եւ ունենում է գերազանց արդյունքներ։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *