«Ակնառու աշխատանք». Թրամփն ընդլայնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի լիազորությունները Մերձավոր Արևելքի քաղաքականության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի դիվանագիտական պարտականությունների ընդլայնման մասին՝ նրան միաժամանակ նշանակելով Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ բանագնաց։

Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ Բարաքը «ակնառու աշխատանք է կատարել» և ներգրավված կլինի Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ ԱՄՆ-ի ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման գործում, որոնց հետ հարաբերությունները, ըստ նրա, «շարունակում են զարգանալ»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Բարաքը կպահպանի Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը և կգործի ԱՄՆ Պետքարտուղարության լիակատար աջակցությամբ։

«Մենք բարձր ենք գնահատում Թոմ Բարաքի կատարած աշխատանքը և նրա անփոփոխ պատրաստակամությունը ծառայելու մեր երկրին», – նշել է ԱՄՆ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *