ԱՄՆ բանակը հայտնել է Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Այդ մասին հունիսի 1-ին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։

Նշվում է, որ հարվածների թիրախ են դարձել իրանական ռադարները և անօդաչու սարքերի կառավարման կետերը Գորուկի շրջանում և Քեշմ կղզում։

«Խելամիտ և կանխամտածված հարվածները հասցվել են շաբաթ և կիրակի օրերին՝ ի պատասխան Իրանի ագրեսիվ գործողությունների, ներառյալ միջազգային ջրերի վրա գործող ամերիկյան MQ-1 անօդաչուի խոցումը», — ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ ամերիկյան կործանիչների հարվածի հետևանքով ոչնչացվել են իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները, ցամաքային կառավարման կետը և երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։

Ինչպես հաղորդվում է, գործողության արդյունքում ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *