Եվ, այնուամենայնիվ, շնորհավոր հունիսի 1

Երեխաների պաշտպանության միջազգային օրն է այսօր։ Հունիսի 1-ին նշվող տոնը հաստատվել է 1949 թվականին Փարիզում, առաջին անգամ նշվել՝ 1950-ին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990-ին, 1996-ին էլ ընդունել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Տոնն իսկապես տոն է հատկապես և հիմնականում մայրաքաղաքում։ Թեև Հայաստանի բոլոր մարզերում էլ երեխաներ կան, բայց, որպես կանոն, հունիսի 1-ին, միայն Երևանաբնակ մանուկների համար են նախագահը (Արմեն Սարգսյանի ականջը կանչի) կամ շոու-բիզնեսի աստղերը, բուրգերներ պատրաստում կամ նրանց պաղպաղակ հյուրասիրում։

Սահամանամերձ համայնքների երեխաների սա սա սովորական օր է։ Այս օրը նրանք, գուցե, լսում են շնորհավորանքներ, հրապարակում իրենց պատվին բարձր ձայնով հնչող մանկական երգեր ու ոչ ավելին։

Հունիսի մեկը կարող էր տոն լինել նաև Արցախից բռնի տեղահանված մանուկների համար, որ զրկված են սեփական դպրոցում սովորելու և բակում խաղալու այնքան երանելի հաճույքից։

Եվ, այնուամենայնիվ, շնորհավոր հունիսի 1։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *