
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում։
Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։
«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», – ասել է Զախարովան։