ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ կապված բոլոր մանրամասները կմշակվեն մինչև դեկտեմբեր․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր մանրամասները կմշակվեն մինչև դեկտեմբեր. լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ երկրների համապատասխան գերատեսչությունները «կզեկուցեն այս հարցի ընթացքի մասին» ղեկավարներին։

«Այս ամենը կքննարկվի մինչև դեկտեմբեր», – հավելել է Կրեմլի խոսնակը։

ԵԱՏՄ առաջնորդներն օրերս հայտարարություն էին տարածել, ըստ որի Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *