Կրեմլում ժամկետ են նշել․ կքննարկվի ՀՀ–ի հետ ԵԱՏՄ պայմանագիրը կասեցնելու հարցը

Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր մեխանիզմի հարցը պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ ամենը դեռ պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր»,- ասել է Կրեմլի խոսնակ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՏՄ երկրների ղեկավարները Աստանայում քննարկել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր մեխանիզմը։

Պեսկովը նշել է, որ ոլորտային կառույցները պետք է ղեկավարներին զեկուցեն հարցի մշակման մասին։

Հիշեցնենք` մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *