Գործազրկության գենդերային տարբերությունը. Ի՞նչ պատկեր է աշխարհում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհում տեղի ունեցող զարգացումները շարունակում են բացասաբար ազդել մարդկանց` առանց այն էլ բարդ սոցիալական վիճակի վրա։ ԱԲ (AI) էկոհամակարգի շարունակական զարգացումները զգալի փոփոխություններ են բերում աշխատաշուկայում։

Հետաքրքիր է ուսումնասիրել Գործազրկության գենդերային տարբերությունը (խզվածքը) աշխատաշուկայում։

Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում կանանց և տղամարդկանց գործազրկության մակարդակների տարբերությունը կազմել է ընդամենը 0․2%։


ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. Պատկերը` առաջին կիսամյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Տարածաշրջանային կտրվածքով պատկերը հետևյալն է․

  • Ամենամեծ դրական տարբերությունը՝ 9․4%, արձանագրվել է Հյուսիսային Աֆրիկայում։
  • Երկրորդ տեղում են Արաբական պետությունները՝ 8% տարբերությամբ։
  • Երրորդ տեղում է Կենտրոնական և Արևմտյան Ասիան՝ 2․4% ցուցանիշով։

Միևնույն ժամանակ, կան տարածաշրջաններ, որտեղ տարբերությունը բացասական է, այսինքն՝ տղամարդկանց գործազրկության մակարդակը գերազանցում է կանանց գործազրկությանը։

Այդպիսի օրինակ է Արևելյան Ասիան՝ -1% ցուցանիշով։ Բացասական արդյունք է արձանագրվել նաև Հարավ-Արևելյան Ասիայում՝ -0․3%, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում՝ -0․1%։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *