
Ամուսնացել են աշխարհահռչակ երգչուհի Դուա Լիպան եւ դերասան Կալում Թյորները։ Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում։ Նրանք գրանցել են իրենց ամուսնությունը հնարավորինս համեստ պայմաններում, իսկ հաջորդ շաբաթ արդեն մտադիր են հարսանեկան խնջույք կազմակերպել Իտալիայում՝ Սիցիլիա կղզում գտնվող 17-րդ դարի Վալգուարներա վիլլայում։
Խնջույքը տեւելու է մի քանի օր։Խնջույքին ներկա են լինելու բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սիմոն Պորտ Ժակմյուսը, Դոնաթելա Վերսաչեն, Էլթոն Ջոնը եւ այլք։ Դուա Լիպայի եւ «Պատերազմ եւ խաղաղությունից» հայտնի Կալում Թյորների սիրավեպի մասին խոսել սկսել են 24 թվականի ձմեռվանից։