Լիբանանի ֆիննախը պատերազմից կրած վնասները գնահատել է ավելի քան 20 միլիարդ դոլար

Շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանի կրած վնասն արդեն գերազանցել է 20 միլիարդ դոլարը և Իսրայելի հետ բախումների շարունակականության դեպքում կարող է հասնել մինչև 25 միլիարդ դոլարի, եթե Իսրայելի հետ բախումները շարունակվեն։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Յասին Ջաբերը։

Նախարարի խոսքով՝ տնտեսական և սոցիալական վնասների մասշտաբներն առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել։ Նա նշել է, որ հետևանքների ավելի հստակ պատկերը պարզ կդառնա միայն ռազմական գործողությունների ավարտից և տեղահանված բնակիչների՝ ավերված շրջաններ վերադառնալուց հետո։

Լիբանանի իշխանությունները նախազգուշացնում են, որ երկարատև հակամարտությունը կարող է էլ ավելի սրել ֆինանսական իրավիճակը, ինչից հետո հավելել է, որ երկրի վերականգնման համար երկար ժամանակ է պետք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *