Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+800-կմ 10+800)։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: 

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ։ 

Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *