Եվրոպական «այլընտրանքը». Մակրոնը և Միացյալ Թագավորությունը Հորմուզի համար նոր առաքելություն են ստեղծում

Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը կազմակերպում են միջազգային համաժողով, որտեղ նախատեսվում է քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը՝ առանց Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին մասնակցելու: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք համաժողով այն երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին իրենց ներդրումն ունենալ բազմազգ խաղաղարար առաքելության մեջ, որի նպատակն է վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում: Այս խստիվ պաշտպանական առաքելությունը, որը կապված չէ պատերազմող կողմերի հետ, կիրականացվի հենց որ իրավիճակը թույլ տա», — գրել է նա X սոցիալական ցանցում:

Մակրոնը հայտարարել է դիվանագիտական ճանապարհով հակամարտության շուտափույթ, կայուն և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է գտնել երկարաժամկետ լուծում այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչպես նաև նրա «ապակայունացնող գործունեությունը» տարածաշրջանում: 

Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումից բացի, անհրաժեշտ է հասնել նաև «Լիբանանի վերադարձին խաղաղության ուղի՝ նրա ինքնիշխանության լիակատար հարգմամբ»՝ հայտարարելով Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ներդրում ունենալ այդ գործընթացում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *