Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներկրումը

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծագող և առաքվող նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ տվյալ երկրներ կարանտինային ապրանքների մուտքը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով։

Գերատեսչության փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ իբր բացակայում են նշված երկրների կողմից կարանտինային արտադրանքի ստացումը հաստատող մեխանիզմները։ 

Սահմանափակումները կգործեն մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովող համապատասխան կարգի մշակումը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *