ԱՄՆ-ն և Ադրբեջանը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել

ԱՄՆ-ն և Ադրբեջանը նախօրեին Բաքվում «Կարևորագույն և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարումների ապահովման մասին» պայմանագիր են ստորագրել։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Դրանց համաձայն՝ ադրբեջանական կողմից համաձայնագիրը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի Տնտեսության և գործարարության հարցերով տեղակալ Քալեբ Օրը։

Համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում ընթացող «Միջազգային էներգետիկ շաբաթի» շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *