ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն անընդհատ շարունակվում են. Թրամփ

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են անդադար, դրանք ընթացել են բոլոր վերջին օրերին, այդ թվում՝ երեքշաբթի օրը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր միջև բանակցությունները շարունակվում են անընդհատ, այդ թվում՝ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, մեկ օր առաջ և այսօր»,-գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Սպիտակ տան ղեկավարը սուտ է անվանել Թեհրանի հետ բանակցությունների դադարեցման մասին լուրերը։

«Կեղծ լրատվական հաղորդումներն այն մասին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունն ու ԱՄՆ-ն մի քանի օր առաջ դադարեցրել են բանակցությունները, սխալ են և ոչ արժանահավատ»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *