Մայրուղու երթևեկությունը երկկողմանի դադարեցրել են ու կաթվածահար արել. Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավի է

Այսօր՝ հունիսի 2-ին, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անցկացնում Գեղարքունիքի մարզում, ինչի պատճառով էլ կաթվածահար էր եղել Երևան-Սևան-Իջևան մայրուղու երթևեկությունը՝ Ծովագյուղի հատվածում:

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ավելի քան 10 րոպե երթևեկությունը դադարեցված է եղել, ավտոմեքենաները՝ կուտակված:

Պարեկները Փաշինյանի համար երկկողմանի դադարեցրել էին մայրուղու երթևեկությունը: Փաշինյանն այդ պահին գտնվել է Ծովագյուղում:

Փաշինյանին բացի 2 ավտոբուսներից ուղեկցում էին Պետական պահպանության ծառայության ավտոմեքենաները, մեծ ավտոշարասյուն, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը:


Արփինե Նավասարդյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *