Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն ընտանեկան լուսանկար են հրապարակել

Դերասան Մովսես Երեմյանն ու դերասանուհի Աննա Սիմոնյանը հայկական շոու-բիզնեսի ամենասիրված զույգերից մեկն են համարվում: Նրանց ընտանեկան կյանքն ու միասնական ջերմությունը մշտապես գտնվում են երկրպագուների ուշադրության կենտրոնում:

Զույգը հաճախ է իր հետևորդների հետ կիսվում առօրյա, ընտանեկան ջերմ ու անկեղծ պահերով՝ հաղորդելով միայն դրական էներգիա: Այսօր Մովսես Երեմյանը սոցիալական հարթակների իր պաշտոնական էջում նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով գեղեցիկ ու էսթետիկ ընտանեկան լուսանկար:

Կադրում զույգն իրենց բնական ու անմիջական տեսքով է, ինչն էլ ավելի է ընդգծում նրանց միջև եղած սերն ու ներդաշնակությունը:

Հրապարակումն արժանացել է երկրպագուների արձագանքներին. հետևորդները չեն դադարում հաճոյախոսություններ հղել սիրված զույգին՝ նրանց մաղթելով հարատև սեր և անսահման երջանկություն:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *