«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը մեկնաբանել է այսօր Մասիսում կուսակցության կողմնակիցների վրա տեղի ունեցած հարձակումը․
«Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը․ այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով՝ ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։
Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։