Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակը՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը մեկնաբանել է այսօր Մասիսում կուսակցության կողմնակիցների վրա տեղի ունեցած հարձակումը

«Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը․ այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։

Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով՝ ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք  է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ  Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։

Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *