Ռուսաստանը թարմացրել է Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման հայեցակարգը

Ռուսաստանը թարմացրել է Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման հայեցակարգը։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, «Պարսից ծոցի գոտում պահպանվում է սուր ճգնաժամային իրավիճակը, որը հրահրվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայով»։

«Նման պայմաններում առանձնապես պահանջված է դառնում հավաքական քաղաքական-դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված երկարաժամկետ փոխզիջումային լուծումների որոնմանը, որոնց նպատակն է տարածաշրջանում լարվածության թուլացումը և այն համագործակցության ու բարգավաճման գոտի վերածելու նախադրյալների ստեղծումը։ Մոսկվայում համոզված են, որ միջպետական հարաբերությունների նոր կայուն ճարտարապետության ձևավորման հիմքում պետք է դրվեն այնտեղ գտնվող բոլոր երկրների օրինական շահերը հաշվի առնելու և համալիր ու հուսալի հավաքական անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները, որոնք ունակ են երաշխավորելու նրանց կայունությունը և անձեռնմխելիությունը արտաքին կործանարար միջամտությունից։

Այս կապակցությամբ թարմացվել և նոր արդիական տարրերով է համալրվել Պարսից ծոցի գոտում անվտանգության ռուսական հայեցակարգը, որի վերջին խմբագրությունը պատրաստվել էր 2021 թվականին։

Ռուսական կողմը ելնում է այն կանխադրույթից, որ փաստաթուղթը կոչված է նոր թափ հաղորդելու այն գաղափարների և առաջարկությունների բովանդակային քննարկման գործընթացին, որոնք ուղղված են նշված շրջանում հավաքական անվտանգության համապարփակ համակարգի փուլային ձևավորմանը։ Հրավիրում ենք բոլոր կառուցողական տրամադրված երկրներին՝ համատեղ ջանքեր գործադրելու դրա նպատակների ու խնդիրների վերաբերյալ ընդհանուր տեսլականի մշակման համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *