Երևանում 3,5 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո 4-ամյա երեխան հայտնաբերվել է

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ երեք ու կես ժամ առաջ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 38 մանկապարտեզի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ոստիկաններ մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրեն տան հարակից տարածքում։

Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *