Պուտինը կոչ է արել բուհերում ռուսաց լեզվի առանձին ֆակուլտետներ բացել


Աշխարհ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բուհերում ռուսաց լեզվի և գրականության առանձին ֆակուլտետներ բացել՝ դրանք անջատելով ընդհանուր բանասիրությունից: Ըստ նրա՝ ռուսաց լեզվի ուսումնասիրությունը գերմաներենի կամ անգլերենի հետ նույն հարթության վրա դնելը հակասում է այն գաղափարին, որ ռուսերենը երկրի առանցքային արժեքներից է:

Որպես օրինակ նա նշել է Ղրիմի դաշնային համալսարանը, որտեղ նման ֆակուլտետ արդեն ստեղծվել է, և հույս է հայտնել, որ մյուս բուհերը կհետևեն այս օրինակին: Սա համահունչ է Ռուսաստանում ընդունված լեզվական քաղաքականությանը, որտեղ ռուսերենը համարվում է «պետականության հիմք» և կոչ է արվում հրաժարվել օտարաբանություններից:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *