Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ 19 մարդ է տուժել

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ցույցի մասնակիցների և ոստիկանների բախումների հետևանքով 19 մարդ է տուժել։

Աս մասին հայտնել է Ալբանիայի առողջապահության և սոցիալական բարեկեցության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ տուժածներից 6-ը ոստիկանության աշխատակիցներ են, 4-ը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իսկ 9-ը՝ ցուցարարներ։ Նրանց վիճակը կայուն է։

Նշվում է, որ իրավիճակը լարվել է ցուցարարների՝ Սկանդերբեգի հրապարակից դեպի վարչապետի գրասենյակ երթի ընթացքում։ «Ալբանիան չի վաճառվում» կարգախոսով երթի մասնակիցները սկսել են ոստիկանների ուղղությամբ քարեր, փայտեր, ճայթրուկներ և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Հարձակումներ են իրականացվել նաև մի շարք պետական կառույցների շենքերի վրա։ Ի պատասխան՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Նշենք, որ ցույցը վերջին ամիսներին երկրի տարբեր շրջաններում անցկացվող հակակառավարական բողոքի ակցիաների շարունակությունն է և համընկել է Ալբանիայի անկախության 114-ամյակի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *