Բացարձակ ապօրինի մեղադրանքի հետ մենք գործ ունենք, ներկայացրած միջնորդությունը որևէ կերպ փաստարկված չի, հիմնավորված չի, օգտագործել են փողերի եզրույթ, այսպես ասած տերմինը, դա ինձ թվում է օգտագործել են գործին որոշակի հնչեղություն տալու համար, ինքը կիլոմետրերով հեռու է «փողերի լվացման» հատկանիշներից: Մեր վստահորդի արարքում որևէ հանցագործություն, ամեն ինչը ուղղակիորեն քաղաքական հետապնդման հերթական դրսևորման ձևերից է: Բոլորին հայտնի է, որ մեր վստահորդը ուներ շատ մեծ աջակցություն ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին և աս ձևով փորձում են լռեցնել մեր վստահորդին: Ես կարծում եմ դա օբյեկտիվ չի, իրավաչափ չի և օրենքի հետ որևոր որևէ կապ և առնչություն չունի։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զյույցում նշել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։