ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնական այցով ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև։ Հունիսի 3-ին այս մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ պաշտոնյային դիմավորել են Ուկրաինայի մայրաքաղաքի կայարանում։ Լրատվամիջոցը Ռյուտեի այցը որակել է որպես ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային աջակցելու և համերաշխություն հայտնելու չափազանց կարևոր քայլ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *