Հայաստանում քարոզարշավի եզրափակիչ փուլի մեկնարկը դնում ենք մարտական ուղի անցած համակիրների հետ․ «Ժողովրդավարական համախմբում»

Նախընտրական քարոզարշավի եզրափակիչ փուլը մեր ամենասիրելի ավանդույթներից մեկի համաձայն՝ սկսում ենք մարտական հարուստ ուղի անցած մեր գաղափարակիցների հետ։ Հունիսի 3-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանը։

Նա նշել է, որ քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, ուստի թիմը պետք է յուրօրինակ «վերամեկնարկ» կատարի ու նոր թափով առաջ շարժվի։ Պետրոսյանն ընդգծել է, որ անձամբ է համակարգում իր քաղաքական ուժի ռազմական թևը, որի կազմում փորձառու գնդապետներ են, և հենց այդ պատճառով էլ որոշվել է կուսակցական հավաքն անցկացնել հրաձգարանում։ Նրա խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր տղամարդ պետք է մշտապես և կատարելապես տիրապետի զենքին, իսկ թիմակիցների ցուցադրած դիպուկ հրաձգությունը միայն փաստում է նրանց մարտունակությունը։ Ելույթի վերջում կուսակցության առաջնորդը ընտրողներին կոչ է արել քվեարկել 14 համարի քվեաթերթիկի օգտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *