Քուվեյթը պնդում է, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել Իրանի դեմ հարձակումների համար

Քուվեյթի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել «որևէ պետության» վրա հարձակվելու համար՝ դրանով իսկ հերքելով Իրանի պնդումներն այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Քուվեյթի տարածքից։

Այդ հերքումը հնչել է Քուվեյթի ԱԳՆ Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչելու ֆոնին։

Ինչպես նշվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ, փոխարտգործնախարար Համադ Սուլեյման Ալ-Մաշաանը հայտարարել է. «Քուվեյթը կատեգորիկ մերժում է իր տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը որևէ երկրի դեմ ուղղված որևէ թշնամական գործողության համար»։

Նա ընդգծել է նաև, որ իրանական կողմի ստահոդ հայտարարություններն անհիմն են և չեն հաստատվում որևէ ապացույցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *