Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2026 թվականի ամառային զորակոչը կանցկացվի հունիսի 8-ից օգոստոսի 15-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 4-ի նիստում։
Հիշեցնենք, որ 2026 թվականից Հայաստանում ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարվա փոխարեն կրճատվել է մինչև մեկուկես տարի (18 ամիս)։ Այդուհանդերձ, ավելի վաղ զորակոչված զինծառայողները շարունակում են ծառայել 2 տարի։