Աշխարհի ֆինանսական վահանը․ ո՞ր երկրներն ունեն ամենամեծ միջազգային պահուստները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Միջազգային  պահուստների առկայությունն ամենաակնհայտ ցուցիչներից է՝ գնահատելու երկրի ֆինանսական ներուժը  այն ժամանակ, երբ նրա արժույթը թուլանում է, ներմուծումները թանկանում են, կամ կապիտալն արագորեն դուրս է գալիս։

Միջազգային պահուստները սովորաբար չափվում են ԱՄՆ դոլարով, քանի որ դոլարը շարունակում է մնալ հիմնական արժույթը առևտրի, պարտքի և կենտրոնական բանկերի պորտֆելների համար։

2025թ․ չորրորդ եռամսյակում միջազգային պահուստների ծավալները հասել են $13.14 տրլն, մինչդեռ ԱՄՆ դոլարի բաժինը նվազել է մինչև 56.77%.  ավելի ցածր է նախորդ տասնամյակների ցուցանիշներից, սակայն դեռևս զգալիորեն առաջ է եվրոյից, իենից և ֆունտից․

2026թ․ ապրիլի դրությամբ միջազգային պահուստների ամենամեծ պաշարներն ունի Չինաստանը՝ շուրջ $3․4 տրլն։

Երկրորդ տեղում է Ճապոնիան՝ 1․38 տրլն ցուցանիշով։ Հաջորդիվ Ռուսաստանն է` պաշարների $759 մլրդ ցուցանիշով։ Հետաքրքական է, որ Ռուսաստանի ցուցանիշին բավականին մոտ են Շվեյցարիայի պահուատները՝$716 մլրդ, և Հնդկաստանինը`$697 մլրդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *