Միջազգային պահուստների առկայությունն ամենաակնհայտ ցուցիչներից է՝ գնահատելու երկրի ֆինանսական ներուժը այն ժամանակ, երբ նրա արժույթը թուլանում է, ներմուծումները թանկանում են, կամ կապիտալն արագորեն դուրս է գալիս։
Միջազգային պահուստները սովորաբար չափվում են ԱՄՆ դոլարով, քանի որ դոլարը շարունակում է մնալ հիմնական արժույթը առևտրի, պարտքի և կենտրոնական բանկերի պորտֆելների համար։
2025թ․ չորրորդ եռամսյակում միջազգային պահուստների ծավալները հասել են $13.14 տրլն, մինչդեռ ԱՄՆ դոլարի բաժինը նվազել է մինչև 56.77%. ավելի ցածր է նախորդ տասնամյակների ցուցանիշներից, սակայն դեռևս զգալիորեն առաջ է եվրոյից, իենից և ֆունտից․
2026թ․ ապրիլի դրությամբ միջազգային պահուստների ամենամեծ պաշարներն ունի Չինաստանը՝ շուրջ $3․4 տրլն։
Երկրորդ տեղում է Ճապոնիան՝ 1․38 տրլն ցուցանիշով։ Հաջորդիվ Ռուսաստանն է` պաշարների $759 մլրդ ցուցանիշով։ Հետաքրքական է, որ Ռուսաստանի ցուցանիշին բավականին մոտ են Շվեյցարիայի պահուատները՝$716 մլրդ, և Հնդկաստանինը`$697 մլրդ։