
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա Էջմիածին քաղաքի անպատասխանատու իշխանության անգործության հետևանքն է և որպեսզի սա չլինի շարունակական, պետք է հունիսի 7-ին ակտիվ մասնակցությամբ մերժենք այս ամենի պատասխանատուներին»։