«Ես երաշխավորում եմ, որ մեր ընտրվելու պարագայում պատերազմ չի լինի»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Ես երաշխավորում եմ, որ մեր ընտրվելու պարագայում պատերազմ չի լինի»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Աշխարհը զգալիորեն փոխվել է: Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն: Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը:

Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից, ուստի այսօր ընտրությունների գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաև թույլ տված սխալների գիտակցմամբ»:

Քոչարյանն իր ուղերձում հայտարարել է՝ երաշխավորում է, որ իր ընտրվելու պարագայում պատերազմ չի լինելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *