Սարո Թովմասյանը հոր հետ լուսանկարներ է հրապարակել

Երգիչ Սարո Թովմասյանը սոցիալական հարթակներում կատարած իր նոր հրապարակմամբ ուրախացրել է իր բազմահազար հետևորդներին: Երգիչն իր ինստագրամյան էջում բացառիկ կադրեր է ցուցադրել՝ կիսվելով հայրիկի հետ արված անկեղծ լուսանկարներով:

Սարոն հրապարակմանը որպես երաժշտական ուղեկցություն է ընտրել իր սիրված ու հոգեհարազատ «Հորս հետ»ստեղծագործությունը, ինչն էլ ավելի էմոցիոնալ, խորհրդանշական ու տպավորիչ է դարձրել ներկայացված կադրերը:

Լուսանկարներից անզեն աչքով երևում է հոր և որդու միջև առկա մտերմիկ, անկեղծ հարաբերություններն ու այն անդավաճան ջերմ կապը, որը նրանք պահպանում են:

Սարոյի այս ընտանեկան հրապարակումը կարճ ժամանակում հասցրել է մեծ արձագանք ստանալ համացանցում:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *