ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի որդի Հանթեր Բայդենը կարող է հաջողության հասնել 2028 թվականի նախագահական ընտրապայքարի համար դեմոկրատների թեկնածուի փրայմերիզում։ Այս մասին հունիսի 4-ին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Ես կասեի, որ…. Հանթերը կկարողանա»,— ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Ամերիկայի նախագահի խոսքով՝ դա հնարավոր է դեմոկրատական կուսակցությունից այլ հավանական թեկնածուների աջակցության ֆոնին։